Եթե նախագիծը չհանվի շրջանառությունից, ժողովրդին կոչ կանեմ դուրս գալ փողոց. Փաշինյան (Տեսանյութ)
Վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց նաև, որ Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն։
«Եվ եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ տեղի չեն ունենա։ Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրություններ կլինեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

