Բոլոր ուսուցիչները վստահեցնում էին նրան, որ չի կարող երգել, սակայն նա շարունակեց երազել երգելու մասին. Արմեն Գրիգորյան (լուսանկար)
Ազնավուրը բացառիկ տաղանդ ունեցող անհատականություն էր։ Նա ոչ միայն տաղանդավոր երգիչ էր, այլ նաև վառ անհատականություն։ Հայկական, ֆրանսիական, համաշխարհային մշակույթը միախառնելով` նա մի նոր բարձունքի է հասցրել մարդկության մշակութային նվաճումները։
Ազնավուրը ոչ միայն լավ երգիչ, մարդ ու հայրենասեր էր, այլ նաև բացառիկ պայքարի ոգի ունեցող անհատականություն։ Բոլոր ուսուցիչները վստահեցնում էին նրան, որ չի կարող երգել, սակայն նա շարունակեց երազել երգելու մասին, պայքարեց և հասավ իր երազին՝ գերազանցելով իր բոլոր ուսուցիչներին։
Ազնավուրն իր գործերով անմահություն է ձեռք բերել։ Նրա արվեստը մեր կյանքը միշտ գեղեցիկ է դարձնելու, իսկ կյանքի պատմությունը՝ պայքարելու և նորանոր նվաճումներ ունենալու ուժ է տալու։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից



