Հին և Նոր Հայաստանի խաչմերուկում՝ Ամուլսարում
Հին Հայաստանում, Սերժի Հայաստանում ամե բան արվում էր ելնելով Սարգսյանի կոնկրետ շահերից: Երբ Սերժին պետք էր պետական գույքը կարող էին վաճառել, սրան-նրան պաշտոն տաին, Վաչոյի կնոջը միլիարդներ նվիրեին, Սահմանադրությունը փոխեին և այլն: Դրա արդյունքում Սերժի ու Հայաստանի շահերը չէին համընկնում: Դա իր հերթին հանգեցրեց նրան, որ Հայաստանի քաղաքացիները թավշյա կերպով ցույց տվեցին Սերժին, թե ինչպե՞ս է դրան վերաբերվում և մարդը, ով ուզում էր ցմահ իշխել՝ հեռացավ:
Եկել է նո իշխանությունը, որը վայելում է ժողովրդի վստահությունը և պարտավոր է այդ վստահությունը արդարացնել: Բայց նոր իշխանությունը բախվել է հնին #Ամուլսարում, որտեղ մի խումբ մարդիկ ուզում են սեփականության վերաբաշխում անեն: Լավագույն ապացույցը, որ նոր իշխանությունը Սերժի իշխանությունից տարբերվում է կլինի հարցին օրինական լուծում տալը՝ այն է թույլ տալ, որ «#ԼիդիանԱրմենիան» պահպանելով բոլոր բնապահպանական նորմերը շահագործի հանքը և պետությունը միլիոնավոր դոլարների հարկ վճարի առանց բնությունը ավիրելու:
Կարևոր է, որ այս «հնի և նորի» խաչմերուկում Նիկոլի կառավարությունը ճիշտ կողմնորոշվի, քանզի դա ելնում է մեր պետության շահերից:
Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

