«Ազնավուր» կենտրոնում բացվեց սգո մատյան՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի. ուղիղ
Այսօր կեսօրից՝ ժամը 12:00-ից, Երևանի «Ազնավուր» կենտրոնում բացվեց սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Մարդիկ այստեղ են բերում ծաղիկներ և մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու Շառլ Ազնավուրի հիշատակին։

