Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու
Դիտել նաև
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու` մասնակցելու «Ղարաբաղ»-ի դեմ խաղին:
«Ասում են, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար»,-Twitter-ի իր էջում գրել է ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:
Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:

