ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին

Ամերիկյան հեղինակավոր Financial Times պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, նրա կողմից ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակ Ջոն Թորնհիլը, ով Financial Times-ի խմբագիրներից է, նշում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այն գործիչներից է, ով զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։

«Պարոն Սարգսյանն ուսումնասիրել է այս ֆենոմենը գործնականում և թեորետիկորեն։ Մարտին նախագահ ընտրվելուց հետո նա փորձեց հանգստացնել Հայաստանում տիրող քաղաքական իրարանցումը։ Նա նաև այն փոքրաթիվ պետությունների գլուխներից է, ով ֆիզիկոս է։ 65-ամյա նախագահը դեռևս խորհրդային շրջանում արժանացել է մրցանակների գիտության ոլորտում, Քեմբրիջի համալսարանում եղել է երջանկահիշատակ Սթիվեն Հոքինգի գործընկերը։ Ի թիվս այս ամենի, նա նաև «Տետրիս» խաղի գյուտարարներից է»,- ՀՀ նախագահի մասին գրում է Financial Times-ը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ ավանդական քաղաքականության մեկնաբանությունը պետք է թարմացվի՝ ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկան է վերաիմաստավորվել։ Եթե պոստ-նյուտոնյան աշխարհը գծային էր, կանխատեսելի և անգամ դետերմինացված, ապա քվանտային աշխարհը շատ անորոշ է, փոխկապակցված և կարող է փոխվել՝ կախված ուսումնասիրողի դիրքերից։

«Մեր կյանքում շատ բաներ ունեն քվանտային վարք։ Մենք դինամիկ փոփոխությունների միջով ենք ապրում։ Կարծում եմ՝ պետք է մեր աշխարհին նայենք ամբողջովին այլ ձևով»,- Financial Times-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահը։

Արմեն Սարգսյանը բացատրել է, որ այն, թե ինչպես է համաճարակը տարածվում, երբ մի դեպք գրանցվում է Հոնկոնգում, իսկ երկրորդն արդեն Արգենտինայում, ցույց է տալիս տվյալ երևույթի քվանտային բնույթը։ Նույնն է նաև ահաբեկչական հարձակումների պարագայում, քանի որ առաջին բռնությունները հետագայում ողջ աշխարհում առաջացնում են անկանխատեսելի հետևանքներ։

Թորնհիլը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը լավագույն օրինակն են նրա, թե ինչպես է քվանտային քաղաքականությունն աշխատում գործնականում։Նա պատմում է, թե ինչպես Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցրել էր արդեն երկրի վարչապետի պաշտոնը, ստիված եղավ հրաժարական տալ։ Ընդ որում, ցուցարարների մեծ մասը ոչ թե կազմակերպված ընդդիմության անդամների էին, այլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մոբիլիզացված անձինք։ Հեղինակը նշում է, որ այդ իրադարձություններից անմասն չմնաց նաև հայկական տասը միլիոնանոց սփյուռքը, որն արտասահմանից մեծ ակտիվություն էր ցուցաբերում սոցցանցերում։

«Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ։ Կալիֆոռնիայում բնակվողները, տեսնելով թե ինչ է կատարվում իրենց սիրելի երկրում, արձագանքում են։ Սա նոր քվանտային որակների օրինակ է»,- նշում է նախագահ Սարգսյանը։

«Թեպետ պարոն Սարգսյանը փորձարկել է իր թեորիան՝ բացատրելու այս քաղաքական դինամիկ գործընթացները, այդուհանդերձ նա դեռևս որոնում է դրանք կառավարելու լավագույն լուծումները։ Սակայն, ինչպես և կարելի էր ակնկալել գիտնականից, նա մեծապես հավատարիմ է մնում բանականության ուժին, ապացուցմանն ու հաստատված ճշմարտությանը»,- գրում է Թորնհիլը։

«Պետք է առաջնորդվել սեփական օրինակներով, տեսլականով և գաղափարներով»,- Financial Times-ի հետ զրույցում ասում է Արմեն Սարգսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>