Ճանապարհների վիճակը Հայաստանում և Արցախում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը եւ Տավուշի մարզի ավտոճանապարհները:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղառկաէմերկասառույց:
Սյունիքի մարզում եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է, իսկ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում՝ բուք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը եւ Քաշաթաղի շրջանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

