Հատ-հատ Փաշինյանից հաշիվ են պահանջելու․ Բագրատյանը համարում է, որ Երևանը չունի իշխանություն (Տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հեղափոխությունից հետո հաճախ է խոսել նոր կառավարության բացթողումների մասին։ Երեկ նախկին վարչապետը Factor.am-ի հեր զրույցում խոսել է ԱԺ սպասվող արտահերթ ընտրությունների մասին․
«Բայց ով ասաց, թե արտահերթ ընտրություններ կլինեն կամ չեն լինի։ Կամ կարելի՞ է ասել՝ տնտեսապես մահացեք, մինչև արտահերթ ընտրություններ կլինեն։ Ես վստահ չեմ, որ նոր խորհրդարանը, եթե արտահերթ ընտրություններ լինեն և իշխանությունները հաղթանակ տանեն, կառավարությանն ավելի կլսի, քան թե այս մեկը։ Որ նոր ընտրություններից հետո չի ասվի, թե ուղղակի դեմոկրատիա մտցնելու անհրաժեշտություն կա։ Ժողովուրդը հավաքվում է և ասում՝ կոնկրետ Փաշինյանը թող օրենքներ գրի, ինքն էլ ստորագրի։ Գալու է այդ օրը։ Իհարկե, Փաշինյանը քանդեց հինը, և դա մեծ արժեք էր։ Մենք գիտեինք, որ նախկին համակարգով, Սերժ Սարգսյանով առաջ գնալ չի լինի, բայց դա չի նշանակում, որ այսպես մենք առաջ ենք գնում»,-ասել է Բագրատյանը։
Մանրամասները` Factor.am-ի տեսանյութում: