ԿԸՀ-ն քննում է ԲՀԿ-ի դիմում-բողոքն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի. Տեսանյութ
ԿԸՀ-ն այժմ քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումն՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի։ Դիմողի ներկայացուցչի պնդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախօրեին Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ հանդես գալով ասուլիսով և խոսելով այդ կուսակցության կողմից հնարավոր ընտրակաշառքների բաժանման մասին։

