ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Հրապարակվել է դիվանագիտական անձնագրերից զրկված 254 անձանց անունները. ովքե՞ր են նրանք

«Հրապարակը» հրապարակել է այն 254 անձանց անունները, որոնք այս տարիներին դիվանագիտական անձնագիր են ունեցել, և հիմա նրանցից հետ է վերցվել այդ անձնագրերը։

Ուսումնասիրելով ցանկը՝ պարզեցինք բավականին ուշագրավ անուններ, որոնց առկայությունը միանգամայն տրամաբանական է, որ զայրույթ և վրդովմունք առաջացնի հասարակության մեջ։

Այսպես՝ դիվանագիտական անձնագիր են ստացել ՀՀ երկու նախկին նախագահիների ընտանիքները՝ ողջ կազմով։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանից զատ դիվանձնագիր են ունեցել նրա կինը, դուստրերը, փեսաները, նրանց երեխաները, որոնց անունները կան այս ցանկում՝ Ռիտա Սարգսյան, Սաթենիկ Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Ռիտա Խաչատրյան, Սերժ Խաչատրյան, Տիգրան Խաչատրյան։ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն ու նրա որդիները ևս զերծ չեն մնացել այս յուրահատուկ նվերից՝ ստանալով դիվանագիտական անձնագիր։Այս տարիներին «դիվանագիտական առաքելություն» են իրականացրել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները՝ կինը, որդիները, հարսները, թոռները, այդ թվում՝ տատիկ Բելլա Քոչարյանը, թոռնիկ Բելլա Քոչարյանը, մյուս թոռնիկները, Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ երգչուհի Սիրանույշ Քոչարյանը, նրա ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, վերջինիս ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը, նրա կինը՝ Զարուհի Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, նրա ամուսինը՝ Վիգեն Չատինյանը, նրանց երեխաները և այսպես շարունակ։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ևս դիվանագիտական անձնագիր է ունեցել։

Դիվանագիտական անձնագրեր են ստացել և այսօր դրանցից զրկվել նաև նախկին նախարարներն ու նրանց կանայք, օրինակ՝ Գագիկ Բեգլարյանն ու նրա կինը, Վարդան Խաչատրյանն ու նրա կինը և այլք։ Դիվանագիտական անձնագրի «կարիք» է ունեցել նաև հայտնի Շմայսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Բայց նա, ի տարբերություն իր պահած զենքերի, այս անձնագիրը «օրենքի տառին համապատասխան» չի տարել ու չի հանձնել ԱԳՆ-ին, երևի որոշել է իշխանությունից մնացած այս վերջին հաճելի հուշը գոնե պահել իր մոտ, հետն էլ՝ ազատ ճամփորդել։ Դիվանագիտական անձնագրից զրկվել են նաև նախկին վարչապետները, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը։ Կարապետյանի կառավարության անդամները նույնպես զրկվածների ցանկում են։

Ցանկում կան նաև այլ ուշագրավ անուններ, որոնց կապը դիվանագիտության հետ ամենալայն ֆանտազիայի դեպքում անգամ դժվար է պատկերացնել։ Կարճ ասած՝ Ռոբետ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բնականաբար ԱԳՆ-ի միջոցով, իրենց շրջապատից ում հասցրել դիվանագիտական անձնագիր են շնորհել, չի բացառվում՝ դա որպես թանկարժեք նվեր մատուցելով նրանց տարբեր առիթներով։ Եվ այսօր ԱԳՆ-ն հանկարծ «երկարամյա թմբիրից» արթնացել ու որոշել է շտկել իր սխալը՝ հետ վերցնելով աջ ու ձախ բաժանած դիվանձնագրերը։

«Հրապարակ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>