Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Պատերազմ Արցախում
Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման

Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում օրեր առաջ տեղի ունեցած լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները թեեւ ավարտվել են, սակայն դրանից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից: Փոխարենը Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Արցախում ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքների հետ կապված:

Զորավարժությունների ընթացքում Ադրբեջանը լարված էր պահում արցախա-ադրջեբանական սահմանը. ավարտի օրը՝ սեպտեմբերի 22-ին, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, անցած շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածություն էր նկատվում: Սա ինչո՞վ է պայմանավորված եւ այժմ իրավիճակը սահմանին ինչպե՞ս է գնահատվում:

- Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Պետք է արձանագրել, որ սեպտեմբերի 18-ից 22-ը Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից: Այսինքն՝ սահմանին մի քանի ուղղություններով որոշակի տեղաշարժեր, այնուամենայնիվ, կան: Ադրբեջանը անընդհատ փորձելու է սահմանային տարբեր ուղղություններով սադրանքի դիմել: Դա կարտահայտվի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցմամբ, դիպուկահարների ակտիվացմամբ, թե՝ մեկ այլ ձեւով փաստ է, որ դրանք անընդհատ տարբեր ժամանակահատվածներում տարբեր ուժգնությամբ դրսեւորվելու են:

- Այդ զորավարժություններին մասնակցել են մոտ 20 000 զինծառայող, 200 միավոր տանկ եւ այլ տեսակի զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 120 հրթիռա-հրետանային համակարգեր: Այսինքն՝ այդ տեխնիկայի մի մասը հետ չի՞ քաշվել սահմանից:

- Այո, զորավարժությունների օրերին առաջնագծից որոշակի հեռավորության վրա գտնվող տեխնիկայի մի մասը դեռեւս դուրս չի բերվել առաջնագծից:

- Երեկվանից Արցախում մեկնարկել են ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքները, այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն է արտահայտել՝ նշելով, թե Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը դիմում է հերթական սադրիչ գործողություններին, որոնք միտված են շփման գծում իրավիճակի սրմանը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Արցախի պաշտպանության բանակը իրականացրել եւ իրականացնելու է այնպիսի գործողություններ, որոնք բարձրացնում են մեր զորքերի ընդհանուր մարտունակությունը: Թե Ադրբեջանը դրան ինչպես է նայում, ինչպես է մեկնաբանում, դա մեզ այդքան էլ հետաքրքիր չէ: Կարեւորը՝ մեր զորքերի մարտական պատրաստվածության մշտական բարձրացումն է, ու մենք այդ ուղղությամբ մեր բոլոր միջոցառումները իրականացնելու ենք:

- Պարոն Աբրահամյան, ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքներից մանրամասներ կարո՞ղ եք ներկայացնել, ի՞նչ ուսումնական թռիչքներ են:

- Թույլ տվեք չմանրամասնել:

- Ադրբեջանի ՊՆ-ն զգուշացրել է, որ հակառակորդի ցանկացած օդային օբյեկտ, որը փորձ կանի մոտենալ ադրբեջանական բանակի առաջնագծի դիրքերին, անմիջապես կոչնչացվի եւ զգուշացնում է, որ հնարավոր կորուստների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմա-քաղաքական իշխանության վրա: Այս մասով մտավախություն արցախյան կողմը չունի՞:

- Հասկանալի է, որ Ադրբեջանի համար ցանկացած զարգացում դա սադրանքի գնալու առիթ է եւ մշտապես առիթներ է փնտրում՝ առաջնագծում սադրանքներ հրահրելու համար: Այս պարագայում Ադրբեջանը չպետք է փորձի վախեցնել կամ սպառնալից տոնով խոսել մեզ հետ, մենք մեր պլանավորած միջոցառումները իրականացնելու ենք ու ցանկացած դեպքում անհամաչափ հարված ենք հասցնելու ադրբեջանական ցանկացած սադրանքին: Ադրբեջանը անհարկի հայտարարություններ անելուց առաջ ավելի լավ կլինի զերծ մնա առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքների գնալուց: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է անընդհատ իր սադրանքները թաքցնել եւ դրա ճանապարհին փորձելու է բոլոր խնդիրները բարդել հայկական կողմի վրա:

Մանրամասները՝ Armtimes.com-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>