Արարատի մարզպետը հարազատներով է շրջապատել իրեն մարզպետարանում
Դիտել նաև
«Պաշտոնական իրազեկում. այդ տխմարը Սասունը հայտարարել է «մըր Էրգիր»»․ Վահե Սարգսյան
Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին
Փաշինյանի պնդումը, թե «ՍՍ» տառերը Սերժ Սարգսյանի անվանատառերն են, սխալ է և փաստերով չի հաստատվում
Երևանի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների հարակից տարածքները բարձիթողի վիճակում են. Արշակ Սարգսյան
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ընդդիմության կարգավիճակում նոր իշխանությունները բազմիցս էին քննադատում նախորդ իշխանություններին պետական համակարգը ծանոթ-բարեկամ-խնամիներով համալրելու հարցում, սակայն իրենք էլ հետ չեն մնում նրանցից։ Մասնավորապես, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում արդեն հարազատներով է շրջապատել իրեն։
Օգնականը նրա զարմիկն է՝ Գեւորգ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի գործառույթները կատարողը՝ խորհրդականի հաստիքով գրանցված Լիլիթ Միրզախանյանը, մորաքրոջ հարսն է, մեկ այլ հեռավոր բարեկամ-ընկեր՝ Հովտաշենի գյուղապետ Արթուր Մկրտչյանն էլ տեղակալ է նշանակվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

