Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերը (Տեսանյութ)
Դիտել նաև
Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան
«Ինտեր»-ը փոփոխություն է արել ակումբի մի քանի ֆուտբոլիստի պայմանագրերում, այդ թվում՝ Մխիթարյանի
Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին:
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք իրենց կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել: «Ես չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիր, ում է տրված եղել, քանի որ սա, եթե չեմ սխալվում, պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ, բայց այս պահի դրությամբ մոտ 100-ից ավել դիվանագիտական անձնագրեր վերադարձվել է, 254-ը՝ չեղարկվել»,- պարզաբանեց Բալայանը:
Մանրամասները` Zham.am-ի տեսանյութում: