Իշխան Զաքարյանը նշանակվել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ
News.am-ը գրում է.
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր նշանակվել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ: NEWS.am-ի այս լուրը հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Նա նշեց, որ այսօր տեղի է ունեցել «Ծառուկյան դաշինք» շտաբի աբդրանիկ նիստը, որը վարել է Իշխան Զաքարյանը եւ որին մասնակցել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ վաղն առավոտից աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենալու Երեւանի եւ մարզերի տարածքային կառույցների ղեկավարների հետ:
Նշենք, որ հունվարի 18-ին Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների եւ ԲՀԿ պատգամավորների միջեւ հանդիպում էր տեղի ունեցել: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր եւ քննարկվել էր ընտրություններին «Ծառուկյան դաշինքով» մասնակցելու հարցը: