Թեհրանում կատարվել է դաժան ահաբեկչություն. այս պահի դրությամբ ավելի քան 28 մարդ է սպանվել. Տեսանյութ
Իրանական Ահվազ քաղաքում այսօր ռազմական շքահանդեսի ժամանակ կատարվել է դաժան ահաբեկչություն: Այս պահի դրությամբ սպանվածների թիվը հասել է 28-ի, ավելի քան 60 մարդ վիրավորված է:
Ըստ IRNA գործակալության, ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել, այսպես կոչված, «Հայրենասիրական դեմոկրատական արաբական շարժումը»:
Դիտորդների կարծիքով այս ահաբեկչության հետևում կանգնած է Սաուդյան Արաբիան:
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Հոմենեին ահաբեկչության պատասխանատվությունը դրել է ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլև՝ ԱՄՆ-ի վրա:
Zham.am