Միհրան Պողոսյանի «գործընկերները» ձերբակալվել են
Պանամայի իրավապահ մարմինները նախօրեին ձերբակալել են օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող Mossack Fonseca իրավաբանական ընկերության երկու հիմնադիրներին: Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով Պանամայի դատախազությանը, փոխանցում է, որ ընկերության հիմնադիրներ Ռամոն Ֆոնսեկան և Յուրգեն Մոսակը կասկածվում են կոռուպցիայի և փողերի լվացմանն առնչություն ունենալու մեջ:
Mossack Fonseca-ի անունը հայտնի դարձավ շուրջ մեկ տարի առաջ, երբ ընկերությունից միլիոնավոր փաստաթղթերի արտահոսքը հիմք հանդիսացավ «Պանամական փաստաթղթեր» անունը ստացած միջազգային հետաքննության համար: Պարզվեց, որ Mossack Fonseca-ի հետ կապված են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 12 երկրի ղեկավարներ, նրանց թվում արծարծվում էին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների անունները:
Հայաստանից օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության այժմ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: