Ստամբուլում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին
Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի հայտնի գործարար Իթիմաթ Իսմայիլովը, ով նաև հանդիսանում է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար և գլխավոր դատախազ Իլյաս Իսմայիլովի որդին և լրագրող Սեվիլ Նուրիայի ամուսինը:
Իսմայիլովին սպանել է իր գործընկեր Ադրբեջանի նախկին ոստիկանապետ Գյոզել Դամիրովը: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում՝ գործարարի գրասենյակում: Ըստ լրատվամիջոցների՝ 2 գործընկերների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո Դավիրովը հրազենային վնասվածք է հասցրել Իսմայիլովին:
Ոստիկանական ուժերի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կասկածյալին հայտնաբերել են Բեշիքթաշ թաղամասում և բերման ենթարկել:
Աղբյուր` Еrmenihaber.am