Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Կառավարությունը չպետք է խրախուսի ո՛չ աղքատությունը, ո՛չ խաղամոլությունը. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Ձեր սեղաններին դրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում: Այն մեզ համար շատ մեծ իրադարձություն է ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Կարծում եմ՝ նոր Հայաստանում և ընդհանրապես ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, որ մենք այդ ուղղությամբ ևս մեկ քայլ անենք»:

Նիստում հավանության են արժանացել նաև «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Այսպիսով՝ կառավարությունը կիսում է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակների մտահոգությունը, կարևորում առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը և ներկայացնում մի շարք առաջարկություններ: Մասնավորապես՝ օրինագծով առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատորի կազմակերպիչներին, բացի վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից, իրականացնել նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ տեսակով: Այդ կապակցությամբ կառավարությունն առաջարկում է նշված հոդվածը խմբագրել՝ նախատեսելով, որ վիճակախաղերի կազմակերպիչներին իրավունք է տրվում, բացի վիճակախաղերի կազմակերպումից, զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման և դրա սպասարկման ծառայությունների մատուցման, կազմակերպչի աշխատակիցների համար և տոմսերի վաճառքի կետերում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ: Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 5.3-րդ հոդվածով առաջարկվում է հանրային նշանակության օբյեկտներ շահագործող անձանց պարտավորեցնել՝ արգելափակելու ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը: Նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը չպահպանելու դեպքում: Փաստորեն, նշված սահմանափակումները չեն տարածվում օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի կազմակերպիչների պաշտոնական կայքերին, որոնք հասանելի են ՀՀ տարածքում: Կառավարությունը, մասնավորապես, գտնում է, որ նման մոտեցումը կբերի հանրապետության տարածքում չգրանցված կազմակերպությունների կողմից առաջարկվող նմանօրինակ կայքերի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող օգտատերերի ավելացմանը, ինչը կհանգեցնի անհավասար մրցակցային դաշտի ստեղծմանը և ՀՀ-ում լիցենզիա ունեցող կազմակերպիչների իրավական և ֆինանսական վիճակի վատթարացմանը: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ կարգավորումից:

Անդրադառնալով օրենսդրական փաթեթին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ես որոշակի մտահոգություններ եմ ստացել, որ ոլորտի ներկայացուցիչների հետ բավարար չափով քննարկումներ տեղի չեն ունեցել: Ակնհայտ է, որ այս փուլում նախագիծը հավելյալ քննարկումների և լրամշակումների կարիք ունի: Այս ոլորտում մենք լուրջ պրոբլեմներ ունենք, որոնք պետք է լուծենք»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ քննարկումները պետք է շարունակվեն՝ համոզվելու համար, որ առաջարկվող լուծումները միտված են այն նպատակներին, որոնք տրամաբանական և ընդունելի են բոլորի համար»:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է նաև, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում: Անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դա կբերի աշխատատեղերի զգալի կրճատմանը. «Խոսքը գնում է մի քանի հազար հոգու մասին, և կարծում եմ նաև, որ այս հարցում մենք պետք է ուշադիր լինենք և նաև քննարկումների միջոցով հասկանանք, թե ինչպես ենք դա անում: Ես համաձայն եմ, որ փաթեթը բավական լավն է, բայց պետք է անել փուլային և շատ զգույշ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ խնդրին պետք է տրվի հավասարակշռված լուծում: «Միանշանակ է, որ այդ գազալցակայաններում գործող անհասկանալի սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում: Դա լուրջ խնդիր է, և դրանք ուղղակի պետք է հանվեն: Շատ կարևոր է, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը, որպեսզի խնդիրն իսկապես ճիշտ լուծվի: Երբ նայում ենք տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է, որ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը՝ մի կողմից, աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը», - ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է բաց, թափանցիկ, հրապարակային քննարկումներ, բացառել սուբյեկտիվության գործոնը և արագ լուծենք խնդիրը, որովհետև մարդիկ համատարած ահազանգում են այդ մասին:

Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս պարագայում առկա է տնտեսության կառուցվածքի խնդիր: «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ և նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշների մեջ, դա արդեն շատ լուրջ խնդիր է մի երկրում, որտեղ շուրջ 30 տոկոս աղքատություն կա: Մեր քայլարշավի ընթացքում ամեն բնակավայրով անցնելիս այս հարցը կոնկրետ բարձրացվել է, ընդ որում, շատ հետաքրքիր է, որ նաև այն մարդկանց կողմից, ովքեր տառապում են խաղամոլությամբ, այսինքն՝ իրենք ասում են, այո՛, դա այստեղ դրված է, և դա գայթակղություն է:

Սա բոլոր առումներով խնդիր է, և եթե նույնիսկ մենք ֆինանսական որոշակի ռիսկեր ենք վերցնում, տնտեսական ակտիվության ցուցանիշի ռիսկեր ենք վերցնում, մենք պետք է գնանք դրան: Այսօր մեր տնտեսությունն ի՞նչ է իրենից ներկայացնում՝ ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական, ոչ ինտենսիվ գյուղատնտեսություն, երկրորդը՝ մոլախաղեր և երրորդը՝ ընդերքի արտահանում: Այս տնտեսական կառուցվածքը մեզ ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել:
Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն, այսինքն՝ սննդի արտադրություն և այլն, և այլն, այսինքն՝ պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա: Եվ այս ռեվերսի, այս փոփոխության շրջանում նաև որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ենք ունենալու, բայց պետք է գնանք, հակառակ դեպքում կստացվի, որ ուղղակի դանդաղ իրավիճակին հարմարվում ենք, այնքան որ որևէ փոփոխություն չլինի, իսկ դա, ինչպես հասկանում եք, անհնար է: Այդ փոփոխությունները չեն կարող չլինել, և մենք պետք է վճռական գնանք այդ քայլերին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է խնդիրը շատ կոնկրետ ձևակերպել. «Գազալցակայաններում և ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում: Սա առաջինը: Երկրորդը՝ պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով սահմանափակվի փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, և, ի վերջո, նաև դրանք նույնպես դուրս գան: Առաջինը՝ պետք է անել շատ արագ և շատ վճռական, երկրորդը՝ քանի որ իրենք, այնուամենայնիվ, կազմակերպման ավելի բարդ ձևեր ունեն, պետք է ավելի լավ մտածված անել:

Եվ երրորդը՝ ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, և ուզում ենք հասկանալ՝ այդ ինչ ցուցանիշ է, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել: Պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով, բնականաբար: Այսինքն՝ այս 3 խնդիրը մենք պետք է լուծենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մեկ անգամ ևս նշել է, որ պետք է ամեն ինչ բաց քննարկել, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ այս համատեքստում որևէ թեմա լոբինգ է արվում. «Եթե պարզվի, որ կան սուբյեկտիվ պահեր, այդ սուբյեկտիվ պահերն էլ պետք է վերացնել, հանել, որպեսզի ամեն ինչ լինի ճշգրիտ, ոչ թե ճիշտ, այլ ճշգրիտ»:

Գործադիրը հավանություն է տվել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ներկայացված առաջարկվող փոփոխությունների նպատակը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելն է՝ 2019թ.-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2020 թ. հունվարի 1-ը: Փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնելն ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>