Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ Պատերազմ Արցախում
Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան Փաշինյանի հրապարակած սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չկա, ինչպես պահանջել էր Ադրբեջանը Խնդրի լուծումը. ռեպրեսիաների դադարեցում, պատանդների ազատ արձակում, արտահերթ ընտրությունների նշանակում

Հայկ Մարությանը հրաժարվում է հարցազրույցից և ձգձգում բանավեճը

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր էլ չի մասնակցի բանավեճի, ոչ էլ հյուր կգնա «Երկրի հարցը» հաղորդմանը։ Նա ողջ քարոզարշավի ընթացքում խուսափեց բանավեճերից և հարցազրույցներից՝ պայման դնելով, թե մինչև բոլոր ուժերի թեկնածուները չգան, ինքը չի մասնակցի որևէ բանավեճի։ Նա համառորեն հրաժարվում է որևէ հաղորդման հյուր գնալուց կամ որևէ ֆորմատով բանավեճի մասնակցելուց։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկրի հարցը» հաղորդաշարի վարող Դավիթ Սարգսյանը երկու օր առաջ գրառում էր կատարել ֆեյսբուքում, որով պաշտոնապես հրավիրում էր բոլոր թեկնածուներին՝ մասնակցելու բանավեճի, որը կարող են կազմակերպել իրենց հաղորդման շրջանակներում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյան էլ արձագանքել էր, թե այդ մասով շուտով նորություն կունենանք։ Բայց նորությունը կարծես դեռ ուշանում է, իսկ քարոզարշավը մոտենում է ավարտին։ Տպավորություն է, թե Մարությանը որդեգրել է Տարոն Մարգարյանի գործելաոճը, որը շատ էին քննադատում նախկին ընդդիմադիրները՝ անցկացնել միայն բակային հանդիպումներ, որոնցում ինքը կլինի մաքսիմալ «կոմֆորտ» վիճակում և չմասնակցել որևէ ուղիղ բանավեճի կամ հարցազրույցի։

Դավիթ Սարգսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ջանքերը ապարդյուն են անցել, Հայկ Մարությանը այսօր էլ չի գա իր հաղորդմանը հյուր, փոխարենը «Երկրի հարցը» հաղորդման այսօրվա եթերում կլինի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Սրբուհի Ղազարյանը։

Սարգսյանի խոսքով՝ իր համար սկզբունք է, որ քարոզարշավի ընթացքում իր հաղորդմանը հյուրընկալվեն մասնակցող ուժերի հենց առաջին համարներին։ Եվ միակ ուժը, որն իր առաջին համարին չի ուղարկում, «Իմ քայլը» դաշինքն է։ «Ես տևական ժամանակ փորձում էի այնպես անել, որ իրենց առաջին համարը գար՝ ասելով, որ բոլոր առաջին համարներին եմ կանչում, ՔՊ-ի խոսնակն ինձ ասաց, որ Հայկ Մարությանը նախընտրում է բակային հանդիպումների ձևաչափը, և հեռուստահարցազրույցներ չի տալիս»,-ասաց Դավիթ Սարգսյանը։

Նա փորձել է ապահովել Հայկ Մարությանի պայմանը՝ հրավիրել մյուս ուժերի թեկնածուներին, որ ինքն էլ գա և մասնակցի այդ բանավեճին, և կարծես թե բոլորն էլ համաձայնել են, իսկ Մարությանից դեռ որևէ արձագանք չկա։ Նա կարծես ամեն գնով ձգձում է բանավեճին իր մասնակցությունը՝ թողնելով վերջին պահին։

ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանն էլ մեզ ասաց, որ Հայկ Մարությանը բանավեճի կմասնակցի, չի խուսափում, իսկ թե որտեղ, ինչ ձևաչափով, չմանրամասնեց․ «Էդ արդեն, ինձ թվում ա, վաղը պարզ կլինի։ Կան մանրամասներ, որոնք ճշտման փուլում են»։ Միայն ասաց, որ կլինի շատ ավելի լայն բանավեճ։ Նշենք, որ բանավեճի կազմակերպելու առաջարկով հանդես էր եկել նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Թե որտեղ կանցկացվի այս բաղձալի բանավեճը Մարությանի մասնակցությամբ, դեռևս պարզ չէ։

Դիտարկմանը, թե նախկինում էլ Տարոն Մարգարյանն էր մշտապես խուսափում բանավեճերից ու քննադատվում էր դրա համար, Կոստանյանին դուր չեկավ այս համեմատությունը․ «Ինձ թվում ա՝ Տարոն Մարգարյանի և Հայկ Մարությանի համեմատություններն անտեղի են»։

Մանրամասները՝ Hraparak.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>