Սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում
Եթե այսօր Երևանում մեր կանխատեսված +37 աստիճան տաքությունը արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ
Գագիկ Սուրենյանը գրել է իր ֆեյսբուքյան էջից

