Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտը բաժանեց սևերի ու սպիտակների

Երբ ընտրարշավից առաջ հայտնվեց Հայկոի տեսագրությունը «սևերի ու սպիտակների» վերաբերյալ, քաղաքական դաշտը ցնցվեց: Միանգամից հիշեցին ՀՀՇ-ի ժամանակները, Շարմազանովի հայտնի «Մելիք-Ադամյանի» թեզը: Դրա համար էլ ՔՊ-ի անդամները միանգամից որոշեցին տարանջատվել Հայկոյի այդ խոսքերից՝ վերագրելով այս ամենը Հայկոյի անփորձությանը: Սակայն հանրահավաքի հենց առաջին օրը պարզ դարձավ, որ դա անփորձության արդյունք չէր, այլ գիտակցված քաղաքական ուղենիշ: Ընդ որում, այդ ուղենիշի իրական հեղինակը ոչ թե Հայկոն էր, այլ հենց ինքը՝ Փաշինյանը: Վերջինս արդեն հենց հանրահավաքի ժամանակ վերահաստատեց այդ դիրքորոշումը, նշելով, որ բացի ՔՊ-ի թեքնածուից մյուսները ուղղակի կամ անուղղակի ներկայացնում են «հակահեղափոխության» շահերը:

Սա արդեն երկրորդ շոկն էր, որ ապրեց երկրի քաղաքական վերնախավը, սակայն այդ շոկից մինչ այսօր դուրս չի եկել:

Շատ քաղաքագետների կարծիքով այս քայլով Փաշինյանը կնոսրացնի իր էլեկտորատը: Հավանաբար այդպես են մտածում նաև այս ընտրարշավին մասնակցող 11 քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Մինչդեռ իրականում, ճիշտ հակառակը, Փաշինյանը գիտակցված գնաց այս քայլին, որպեսզի իր շուրջ կոնսոլիդացնի իր կողմնակիցներին: Ինքը իհարկե կորցրեց կիրթ զանգվածի զգալի մասին, քանզի բոլշևիկյան «ով մեր հետ չէ, մեր դեմ է» հայտնի սկզբունքը միշտ էլ վանել է նորմալ մտածող մարդկանց: Սակայն այդ սկզբունքը կոնսոլիդացնում է ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց, իսկ դրանք քիչ չեն այսօրվա Հայաստանում: Իսկ Փաշինյանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է բացարձակ հաղթանակ: Ահա թե ինչու նա գնաց հանրությունը «սև-սպիտակի» բաժանող բոլշևիկյան ճանապարհով:

Իհարկե նրան կարող էր հակադարձել այս 11 ուժերից որև է մեկը, և միանգամից այդ ուժը կդառնար Փաշինյանի հիմնական մրցակիցը: Սակայն դա չկատարվեց, որովհետև այդ 11 ուժերից ոչ ոք համարձակություն չունեցավ հանրության առավել լուրջ շրջանակներին համախմբել իր շուրջ, ինչը հուշում է, որ գործ ունենք քաղաքականապես թերզարգացած զանգվածների հետ: Պարզվեց, որ ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական արժեզրկման է ենթարկվել ոչ միայն ՀՀԿ-ն, այլև ողջ քաղաքական դաշտը: Այս պարագայում դիրքային մեծ առավելություն են ստանում, բնականաբար, Փաշինյանը և իր թիմը:

Սակայն այս իրավիճակը երկրի համար դառնում է վտանգավոր, քանզի ապրիլյան փոփոխությունները նրա համար չէին, որ երկրում մեկ մենաշնորհը փոփոխվեր մյուսով՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>