Ադրբեջանին անհանգստացրել է ԵԱՏՀ պաշտոնական տեղեկատուներում Հայաստանի քարտեզը, որում ներառված է Արցախը
Դիտել նաև
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցների անհանգստությանն առ այն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատուներում պատկերված Հայաստանի քարտեզում ներառված է Արցախը:
Tert.am-ի փոխանցմամբ նշում է minval.az-ը, երկրի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկրի դեսպանատները հետաքննում են տվյալ հարցը:
Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը խեղաթյուրող» փաստերի վերացման նպատակով, իրենք դիմելու են կազմակերպության անդամ բոլոր պետություններին, ինչպես նաև ԵԱՏՀ քարտուղարությանը:
Հավելենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016-2018 թթ. պաշտոնական տեղեկատուներում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես Հայաստանի Հանրապետության մաս:

