ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի
Կառավարությունում այսօր արտահերթ նիստ է հրավիրվել, որտեղ որոշում է կայացվել չեղյալ համարել հինգշաբթի օրը կայացրած որոշումներից մեկը, որով պետք է գումարվեր ԱԺ արտահերթ նստաշրջան:
«Չեղյալ ճանաչելՀայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին»N96-Ա որոշում»,- նշված է որոշման մեջ: