Թուրքիայում ավստրիացի լրագրող է ձերբակալվել
Անկարայում ձերբակալվել է ավստրիացի լրագրող, սյունակագիր Մաքս Զիրնգասթը: Վերջինս ավստրիական «Re:volt magazine» հանդեսի սյունակագիրն է: Զիրնգասթը մեղադրվում է «ահաբեկչությանը» սատարելու, ինչպես նաև «քաղաքական հրապարակումներ» անելու մեջ:
Բացի ավստրիացի լրագրողներից ձերբակալվել են նաև այլ լրագրողներ, որոնց ինքնությունն առայժմ պարզ չէ:
Թեմայի շուրջ հայտարարություն է տարածվել հանդեսի «Twitter»-ի էջից:
«Թուրքիան բոլոր ընդդիմադիրների ձայնը փորձում է ճնշել: Դա նրանք չեն կարողանալու հաջողացնել»:
Լրագրողին ձերբակալելու մասին լուրը հաստատվել է նաև Ավստրիայի արտգործնախարարության կողմից:
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ Զիրնգասթին:
Գերմանական «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը նշում է, որ ավելի վաղ Զիրնգասթը հրապարակումներ էր արել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մասին:
Աղբյուրը՝ Ermenihaber.am