Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +36 աստիճանի. Գ. Սուրենյան
Սեպտեմբերի 14-15-ին Իրաքի տարածքից սպասվում է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում, օդի ջերմաստիճանը այդ օրերին բոլոր մարզերում կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատում, Արմավիրում, Սյունիքի Հովիտներում և Երևանում հասնելով +36 աստիճանի։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ
Գագիկ Սուրենյանի էջից

