Ամոթի զգացում ունեցա մեր երկրի համար՝ Գանայի 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին ֆիլմը դիտելուց հետո
Մի քանի օր առաջ համալսարանում Գանայի 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին ֆիլմ էինք նայել ու քննարկել: Ապշած էի այդ երկրի քաղաքացիների քաղաքական հասունության, քաղաքացիական պատասխանատվության ու ակտիվության մակարդակով: Բավականին հետաքրքիր ու յուրահատուկ քաղաքական մշակույթ ունեն: Օրինակ, քվեարկության ավարտից հետո մի հարյուր հոգով հավաքվում են բացօդյա ընտրատեղամասում ու բարձրաձայն հաշվում քվեները:
Պետք է նշել, որ շատ լարված ընտրություններ էին: Երկուսուկես փուլից հետո կարողացան միայն նախագահ ընտրել: Բայց երբ ընտրությունների ավարտից հետո, որի արդյունքում ընդդիմությունը մեկ տոկոսի տարբերությամբ հաղթեց իշխանության թեկնածուին, վերջինս շատ հանգիստ ընդունեց իր պարտությունը, ամոթի զգացում ունեցա մեր երկրի համար:
Տիգրան Գրիգորյանի ՖԲ էջից

