Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Ֆա­վո­րիտ­նե­րը եր­կուսն են՝ ԲՀԿ-ն և «Իմ քայլը»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը քարոզարշավի մեկնարկը ստանդարտ է որակում, միևնույն ժամանակ կարծում է, որ ավագանու ընտրությունները կարևոր են:

«Կարևոր են, որովհետև լակմուսի թղթի պես ցույց են տալու, թե քաղաքական դաշտում այսօր ինչ գունապնակ է: Ցույց է տալու, թե հանրությունն իրականում այս կամ այն քաղաքական ուժին որքանով է վստահում: Այստեղ հետաքրքիր մի ինտրիգ կա. հեղափոխությունից հետո կար էյֆորիա, այն պահպանվել է, թեպետ փոքր-ինչ նաև նվազել է: Իսկ թե ինչ տեսք կունենա դա արդեն թվերի, ցուցանիշների մակարդակով, ցույց է տալու այս ընտրությունը: Հետաքրքիր է այն, թե էյֆորիան որքանո՞վ կազդի ընտրությունների վրա: Իսկ ավագանու ընտրություններից հետո հնարավոր կլինի ամբողջապես վերլուծել, թե ինչ պատկեր կարող ենք ունենալ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, այդ էյֆորիան դեր է կատարելու: Մարդիկ ոչ այնքան քաղաքապետ են ընտրելու,որքան քաղաքական ուժի ներկայացուցիչ: Անձը կարևոր է, բայց հանրության համար ավելի կարևոր է ձայն տալ այն քաղաքական ուժին, որին հավատում է: Այս պահին ֆավորիտները երկուսն են՝ «ԲՀԿ»-ն և «Իմ քայլը»: Պարզ է, որ մյուս ուժերը զգալիորեն զիջելու են այդ երկուսին, բայց թե թվային առումով ինչ ցուցանիշներ կլինեն, այս պահին դժվար է ասել»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հաշվի առնելով, որ ավագանու ընտրություններն առանց ընդդիմության են, Երվանդ Բոզոյանը շեշտեց. «Դա լավ չէ: Ընտրությունների ժամանակ հանրությունը շահում է, երբ իշխանություն և ընդդիմություն է լինում:

Բայց այս պահի դրությամբ մեզ մոտ հետհեղափոխական իրավիճակ է, և հասկանալի է այն հանգամանքը, որ չկա ընդդիմություն»: Քաղաքագետը կարծում է, որ ամբողջ աշխարհում այսպիսի ընտրություններն, այնուամենայնիվ, քաղաքական բնույթ են կրում:

«Եթե քաղաքական բնույթ չկրեին, կուսակցությունները չէին մասնակցի: Եվրոպական երկրներում քաղաքային ընտրությունները քաղաքական ընտրություններ են, պարզապես համեմված են տեղական խնդիրներով: Այլ խնդիր է, որ Հայաստանում այս ամենը լղոզված է, որովհետև հայաստանյան ընդհանուր կառավարման համակարգն է անտրամաբանական, իսկ մարդիկ կոնկրետ քաղաքապետից շատ մեծ սպասումներ չունեն: ՀՀ բնակչության մոտ 40 տոկոսը Երևանում է բնակվում, բայց ՀՀ բյուջեն 3 մլրդ դոլար է, Երևանի բյուջեն՝ 180 մլն: Այսինքն՝ Հայաստանը սուպերկենտրոնացված երկիր է, ինչն իր կառուցվածքով արդեն իսկ անտրամաբանական է: Արդեն 25 տարի է այդպես: Դրա համար էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մարդկանց սպասելիքները սահմանափակվում են աղբահանության, վերելակների և նման այլ խնդիրներով, որովհետև այլ սպասումներ չեն կարող ունենալ: Իրենք չեն տեսել, որ քաղաքապետը բացի աղբահանությունից ու նման հարցերից այլ կարևոր խնդիրներով էլ կարող է հանդես գալ:

Իսկ աշխարհում այդպես չէ, աշխարհում քաղաքապետերը լուրջ քաղաքական գործիչներ են: Քաղաքապետի պաշտոնը տրամպլին է՝ ապագայում քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար: Հայաստանում, ցավոք սրտի, այդպես չի եղել: Հայաստանում քաղաքապետի ընտրությունը ԺԵԿ-ի պետի ընտրություն է եղել: Ընտրել են լավ ԺԵԿ-ի պետ, ով, այսպես թե այնպես, լավ կառավարիչ չէ: Պետք է կարողանաս փոխել համակարգի ամբողջ կառուցվածքը, ֆունդամենտալ, լուրջ բյուջե ձևավորել, որպեսզի երևանցին զգա, որ քաղաքապետի դերը մեծ է: Մեր քաղաքական վերնախավի 90 տոկոսն այդ պատկերացումը չունի, ինքը շարժվում է հին արժեհամակարգով ու հին խաղի կանոններով: Մարդիկ փոխվել են, բայց չեն փոխվել խաղի հին կանոններն ու պատկերացումները: Թվում է, թե հին պատկերացումներով կարող են խնդիրներ լուծել, բայց այդպես չէ: Մինչև Հայաստանի քաղաքական վերնախավում մտածողության լուրջ փոփոխություն չլինի, բնականաբար, երկրում էլ փոփոխություն չի լինի: Հիմա մարդիկ փոխվում են՝ մտածողությունը՝ ոչ: Տարոն Մարգարյանի փոխարեն աշխատելով՝ մարդիկ միգուցե ազնիվ ու անկաշառ լինեն, բայց դա բավարար չէ: Երկիր զարգացնելու համար ազնվությունը բավարար պայման չէ»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>