ԱՄՆ պետքարտուղարի երկու տեղակալներ մեկնում են Վրաստան
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնում են Վրաստան: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»:
Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելը հանդիպումներ է ունենալու Վրաստանի բարձրաստիճան ղեկավարների, քաղաքական ուժերի առաջնորդների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա մասնակցելու է նաև Թբիլիսիի միջազգային կոնֆերանսին, որի ընթացքում վերահաստատելու է Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնը հանդիպելու է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ:

