Կալիֆոռնիան հայտնվել է ջրհեղեղի կիզակետում (տեսանյութ)
Կալիֆոռնիան հայտնվել է վերջին տարիների ամենաուժեղ ջրհեղեղի կիզակետում: Այն գրեթե ամբողջովին ջրի տակ է անցել: Ինչպես նշվում է ջրհեղեղի պատճառ են հանդիսացել հորդառատ անձրևները: Ջուրը հեղեղել է ճանապարհները, որոշ մայրուղիներ տուժել են սողանքներից: Օրովիլ քաղաքում շտապ տարհանում է հայտարարվել ԱՄՆ-ի ամենաբարձր ջրապատնեշի փլուզման վտանգի հետ կապված:
Եթե ջրապատնեշը փլուզվի, ապա Օրովիլ լճից միլիարդ խորանարդի հասնող ջուրը կծածկի բնակելի թաղամասերը, փոխանցում է «Россия 24»-ը:
Ընդհանուր այդ քաղաքում 16 հազար մարդ է բնակվում: Ներկայում տարհանման գործողություն է իրականացվում:
Zham.am