Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակով մտնելու հարցը մնաց բաց․ համոզելու փուլում ենք գտնվում
Դիտել նաև
Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում
Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
Փաստորեն, Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակով մտնելու հարցը մնաց բաց: Կոմերսանտին տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից, այսինքն չկրկնեց մինչ այդ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հստակ հարտարարությունը, որ Հայաստանը դեմ կքվեարկի:
Պետք է ենթադրել, որ համոզելու փուլում ենք գտնվում, և այդ հարցը քննարկվել է շեֆի` Պուտինի հետ հանդիպման ժամանակ, նաև Հայաստանը Ադրբեջանից ինչ-որ հայտարարություն է ուզում կորզել վիճակից պատվով դուրս գալու համար, համենայնդեպս, այդ տպավերությունը ստեղծվեց:
Մեծ հաշվով դա Ռուսաստանին ձեռք է տալիս Ալիևին թանկ գնով դիտորդի կարգավիճակ ստանալը ծախելու համար: Մյուս կողմից Հայաստանը ՀԱՊԿ-ում թյուրքական երկրների հակակշռի դեր է կատարում Կրեմլի համար:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

