Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար. Փաշինյան
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

