Վտանգները շատ արագ իրենց զգացնել են տալու. ժամանակն է՝ հաղթահարելու էյֆորիան
Արդեն ժամանակն է՝ հաղթահարելու հեղափոխական էյֆորիան: Հանրությանը ոգևորվածության մեջ պահելու փորձերը սկսում են բթացնել թե իշխանության, թե քաղաքացիների զգոնությունը, մեդալի մյուս կողմը տեսնելու կարողությունը ու ցանկությունը: Հայաստանի ապագան միայն ներքին զարգացումներից չեն կախված, մենակ մի հոգու հայտարարություններից չեն կախված: Հայաստանի շուրջը, հենց մեր քթի տակ կան զարգացումներ, որ երբ աչքերդ փակում ես ու չես ուզում տեսնել, վտանգները շատ արագ իրենց զգացնել են տալու: Հայաստանում այդպես էլ չի ձևավորվում տրամաբանված ու հիմնավորված, երկարաժամկետ հեռանկարին ուղղված արտաքին քաղաքականություն:
Աստղիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

