Մոլդովայի նախագահը ավտովթարի է ենթարկվել. Տեսանյութ, լուսանկարներ
Մոլդովայի նախագահ Դոդոնը այսօր ավտովթարի է ենթարկվել: Իրավապահները քննում են ավտովթարի հանգամանքները: Հայտնի է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Մոլդովան պառլամենտական երկիր է, որտեղ իրական իշխանությունը գտնվում է վարչապետի ձեռքում: Դոդոնը ընտրվել է ոչ թե խորհրդարանի, այլ՝ ժողովրդի կողմից: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Դոդոնը ձգտում էր ընդլայնել իր լիազորությունները՝ ի հաշիվ վարչապետի, սակայն դա նրան չի հաջողվել: Նշենք նաև, որ Մոլդովայում նախագահի և վարչապետի հակասությունները չափազանց մեծ են, ավելին, այդ հակասությունները նաև աշխարհաքաղաքական բնույթ ունեն, քանզի վարչապետը արևմտամետի համբավ ունի և կողմնակից է Մոլդովայի միացմանը Ռումինիային, մինչդեռ Դոդոնը ռուսամետի համբավ ունի և ձգտում է Մոլդովան միացնել ԵԱՏՄ-ին:
Zham.am




