Աբխազիայի վարչապետը վթարի արդյունքում մահացել է. Տեսանյութ
Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան երեկ երեկոյան Սոչիից Սուխումիի ճանապարհին անսպասելի ավտովթարի է ենթարկվել, որի արդյունքում մահացել է:
Ռուսական աղբյուրների համաձայն Գագուլիան վերադառնում էր Աբխազիա՝ Սիրիա կատարած պաշտոնական այցից հետո:
Թե ինչ հանգամանքներում է կատարվել ավտովթարը, պարզ չէ, սակայն հնարավոր ահաբեկչության մասին տեղեկություն չկա:
Zham.am

