Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

«Դա առնվազն անհարգալից է»․ ինչո՞վ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ու Ռուբեն Վարդանայնի բանավեճը (տեսանյութ)

Մոսկվայում ռուսաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապեստ Նիկոլ Փաշինյանի ու ռուսաստանցի գործարար ու բարեգործ Ռուբեն Վարդանյանի միջև վիճաբանություն ծագեց։

Ռուսաստանցի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքը արտասահմանյան գործարարներին ու նրանց հայաստանյան գործունեությանը անհարգալից է։ Հաղորդում է Sputnik Արմենիա-ն:

Այս մասին նա ասաց, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվայում հայազգի ռուսաստանյան գործարարների հետ հանդիպման ժամանակ։

Վարդանյանին ու նրա ընկերներին վիրավորել է իշխանությունների նամակն այն մասին, որ Հայաստանում երկու տարի շարունակ գործող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» փակվում է։

«Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արե՛ք ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը», — ասել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ երկախոսությունը բարդ բան է ու միշտ չէ, որ մի կողմը կարող է ընդունել մյուս կողմի ասածը։

«Դուք իրավունք ունեք անել ամեն բան, ինչ կապված է ձեր կազմակերպությունների հետ (պետական – խմբ․), բայց եթե դա մասնավոր սեկտորի հետ համատեղ է ստեղծվել, իսկ դուք դրան նույնիսկ չեք հարցնում, այլ տեղեկացնում եք, որ պետք է փակեք, ապա կարծում եմ, որ այդ ձևն առնվազն հարգալից չէ», — ասել է Վարդանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսվել ու դա անխուսափելի է։ Նա հռետորական հարց ուղղեց Վարդանյանին՝ ի՞նչ էր անում կենտրոնը, եթե այս երկու տարվա ընթացքում չկատարեց իր առջև դրված խնդիրը։

Գործարարը պատասխանեց, որ ավելի լավ այդ հարցն ուղղել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։

Փաշինյանը շարունակեց, որ ինքն էլ է ցնցված Հայաստանում գոյություն ունեցած համակարգից։ Վարչապետն իր համար բացահայտել է, որ կառավարման պետական համակարգին զուգահեռ գոյություն ունեն տարբեր հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնք զբաղվում են այն բաներով, որոնցով, ըստ էության, պետք է զբաղվեն նախարարությունները, պետական ապարատը։

«Այդ կենտրոններում, հիմնադրամներում աշխատող մարդիկ նախարարներից ու վարչապետից երկու-երեք անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում, իսկ նրանց աշխատանքի արդյունքը զրո է», — ասել է Փաշինյանը։

 Նա ընդգծել է, որ երկու կողմերին միավորում է այն, որ նրանք նույն աշխատանքն են անում, մեկը շատ գումար է ստանում, մյուսը՝ քիչ, մեկը թանկ փողկապ է կապում, մյուսը՝ էժան։

«Ասում եմ՝ դադարեցնում ենք դա։ Այսուհետ ոչ ոք ոչ մի բան չանելու համար գումար չի ստանալու», — ասել է Փաշինյանը։

Վարդանյանն իր հերթին նշել է, որ բիզնեսի հետ ավելի լավ է թվերի լեզվով խոսել, որ խոսակցությունն ավելի առարկայական լինի։

Նա հավելել է, որ կարելի է երկար խոսել ու մտորել այն մասին՝ ինչ է պետք անել ներդրումներ գրավելու համար, սակայն բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն ու լռություն։

Վարդանյանը հարցրել է վարչապետին, կարելի ՝ արդյո՞ք, Հայաստանում կանխատեսելիություն ակնկալել, քանի որ դա բիզնես վարելու կարևոր բաղադրիչն է։

«Ուղիղի ներդրումներից ի՞նչ եկամուտ է լինելու։ Այսօր մենք մրցունակ չենք։ Այս հարցն ուղղել եմ Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, այսօր հարցնում եմ Ձեզ ու Ձեր գործընկերներին», — ասել է Վարդանյանը։

Փաշինյանն իր հերթին հարցով է պատասխանել Վարդանյանին. ի՞նչ անկայունության մասին կարող է խոսք լինել։ Նա չի զարմանում է՝ ինչու են բոլորն արծարծում այդ հարցը։

«Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ, մամուլը գրում են, խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին, չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզո՞ւմ եք ինձ ցմահ միապետ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա՞. այս առումով այդպես չի լինելու, ժողովուրդը ում որոշեց, որ պիտի լինի իշխանություն՝ նա էլ լինելու է իշխանություն»,-ասել է ՀՀ վարչապետը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն օգնում է սփյուռքին այնքանով, որ «մերոնքականների» ու «ձերոնքականների» չի բաժանում, նոր Հայաստանի համար բոլորը հավասարաչափ կարևոր են։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել։ Կրեմլում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա երկու առաջնորդների արդեն երրորդ հանդիպումն է։

Աղբյուր՝ Sputnik Արմենիա

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>