ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Բերդիկ գյուղի դպրոցում 13 օձ է հայտնաբերվել (տեսանյութ)

Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցում կարճ ժամանակում 13 օձ է հայտնաբերվել: Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել՝ ահազանգելով խնդրի մասին: Տնօրենը վստահեցնում է՝ վտանգը գրեթե չեզոքացրել են, մարզպետարանը ևս ընթացիկ աշխատանքներ է տանում:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ինչպես ծնողների, տնօրենի, այնպես էլ մասնագետների հետ:

«Օգոստոսի 18-ից մինչ սեպտեմբերի 1-2-ը 13 հատ իժ տեսակի օձ ենք հայտնաբերել: Օձերը գտել ենք դպրոցի ներսում: Այդ ժամանակ երեխաները դասի չեն եղել: ԱԻՆ-ը օձերին տեղափոխել է անվտանգ տարածք, սակայն մեծ մասը մենք մեր միջոցներով ոչնչացրել ենք: Դիմել ենք մարզպետի աշխատակազմի ղեկավարին, ով ընդառաջելով՝ զանգահարել է Առողջապահության նախարարություն: Դիմել ենք նաև սանիտարահամաճարակային կայան, որն ախտահանումներ է արել: Օգտագործել ենք ժողովրդական ավանդական միջոցները, ծծումբ ենք ծխեցրել: Օգնել է նաև իմ ընկերներից մեկը՝ անասնաբույժը, ով դեղ է առաջարկել օձերի դեմ: Դրանից հետո արդեն քանի օր է՝ չենք նկատել օձերի»,-վստահեցրեց Բերդիկի դպրոցի տնօրեն Սեդա Մինասյանն ու հավելեց՝ դպրոցը գտնվում է դաշտի կողքին, ամենայն հավանականությամբ օձերը հենց այդտեղից էլ գալիս են:

Նրա խոսքով՝ դպրոցի շինություններից մեկի աստիճանները քանդել են, գտել այն տեղը, որտեղ օձերը ձվադրել էին: Նշեց՝ մարզպետարանը աջակցություն է ցույց տվել՝ դիմել է համապատասխան կառույցներին, ջրմուղից տրակտոր է ուղարկել, որով դպրոցի չորս կողմը մաքրել են: Նա վստահեցրեց՝ աշակերտները դասերից չեն խուսափում օձերի պատճառով: «ԱԻՆ-ից մի ամբողջ ջոկատ է եկել, ստուգել են հնարավոր բոլոր անցքերը, գրքերը: Ոչ ոք չի վախենում, քանի որ վտանգը չեզոքացված է»,-վստահեցրեց տնօրենը:

Աշակերտներից մեկի՝ Օվսաննա Գրիգորյանի մայրը՝ Սեդա Մինասյանը նշեց՝ իսկապես շատ վախեցած են: «Աղջիկս գիշերը լացակումած եկել է ու ասել, որ երազում օձեր է տեսնում, իրեն դպրոց չուղարկեմ: Քանի օր է դպրոց չի գնացել: Սեպտեմբերի 6-ին երեխաներին արդեն կանչել են դպրոց: Բայց աշակերտների 70 տոկոսը, երևի, չի գնում, շատ վախեցած են»,-ասաց ծնողը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ին կազմակերպված միջոցառումից հետո երեխաներին դրսում են բաժանել դասացուցակները, չեն թողել ներս մտնել: Դպրոցում ասել են, որ ախտահանել են դասարաններն ու դեղ շաղ տվել: Վերջին օձը գտել են դպրոցի մարզասրահում: Նախկինում դպրոցի տարածքում և նույնիսկ ներսում ևս օձեր նկատել են, բայց ոչ այսքան շատ:

6-րդ դասարանի աշակերտ Վահե Ավագյանի մայրը՝ Լիաննա Դավթյանը ևս անհանգստացած է խնդրով: «Երեխաս դպրոցում է, բայց կցանկանայի հիմա ես էլ իր հետ լինեի, քանի որ անհանգստացած եմ: Կարծում եմ՝ այդքան շուտ չեն վերանա օձերը, եթե 13 հատ գտնվել է, անպայման էլի կլինեն: Սեպտեմբերի 3-ին երեխաները գնացել են դպրոց, երկու օձ են գտել, երեխաներին տուն են ուղարկել»,-ասաց ծնողն ու նշեց, որ, այնուամենայնիվ, չի պատրաստվում երեխային դպրոց ուղարկել, քանի որ շատ վախեցած է:

Արարատի մարզպետարանից տեղեկացանք, որ լուրը ստանալուց հետո անմիջապես դիմել են փրկարարական վարչություն, տրամադրել են տեխնիկա: Մաքրել են նաև դպրոցի հարակից տարածքը, որտեղ տատասկներ կային, և օձերը կարող էին բույն դնել: Անմիջապես փակվել են դպրոցի բոլոր անցքերը, որտեղով օձերը կարող էին ներս ու դուրս անել: Մարզպետարանը կապ է հաստատել նաև բոլոր այն ծառայությունների հետ, որոնք կարող էին որևէ աջակցություն ցուցաբերել:

Վստահեցրին՝ վտանգը գրեթե չեզոքացրել են և դեռ աշխատանքներ են իրականացնում: Քանդել էին աստիճանի հատվածը, որտեղ օձերը ձվադրել էին, դա էլ պիտի վերանորոգեն, որ լիարժեք վնասազերծեն վտանգը: Երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով աշխատանքներ են տանում նաև դպրոցի մարզասրահում:

ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը վստահեցրեց՝ ուզում է տարածքը ծծումբով, ուզում է քլորով մաքրեն, օձերի համար որևէ նշանակություն չունի: Չկա դեռ այնպիսի նյութ, որից օձերը խուսափեն: Նրա խոսքով՝ օձերը շատ շոգ եղանակին դուրս են գալիս ու գտնում հով, խոնավ վայրեր, երևի հենց այդպես էլ հայտնվել են դպրոցում: «Ամենակարևորը պետք է պարզել այդ օձերի տեսակը: Այդ շրջանում կան 15 տեսակի օձեր, որոնցից ընդամենը 1-ը՝ գյուրզան է վտանգավոր»,-ասաց Աղասյանը:

Տեսնելով տեսանյութը, որում երևում է դպրոցում հայտնաբերված 13 օձերից մեկը, Աղասյանը վստահեցրեց՝ տվյալ օձը կապարագույն սահնօձ է, որը թունավոր չէ: Այդ տեսակը բացարձակ վտանգ չի ներկայացնում: «Ամենայն հավանականությամբ. գտնված մյուս օձերը ևս եղել են այս տեսակի: Վախենալ պետք չէ: Դրանց կծելու դեպքում անգամ վտանգ չկա: Պետք է պարզապես օձերը տեղափոխել անվտանգ տարածք»,-ասաց մասնագետը:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ անկախ նրանից՝ օձը թունավոր է, թե ոչ, կամ եթե նույնականացված չի դեռ, պետք է շատ զգուշ լինել: ԱԻՆ-ն այդ պահին չի պարզում օձը թունավոր է, թե ոչ: Եթե օձը ներխուժել է բնակելի տարածք, իրականացվում է արձագանքում, մասնագետները տեղում նույնականացնում են, տեղափոխում անվտանգ տարածք: «Եթե կենդանին մոտ է, չպետք է կտրուկ շարժումներ անել, փակել նրա տեղաշարժման, տարածքից դուրս պրծնելու հնարավորությունը: Ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն փորձել բռնել կենդանուն: Պետք է ահազանգել 911 ծառայություն, երեխաներին դուրս բերել տվյալ տարածքից, չխոչընդոտել կենդանուն, չհրահրել նրան հարձակման: Օձերը հրաշալի ռեակցիա ունեն՝ մարդուն մի քանի անգամ գերազանցող: Իսկ եթե օձը խայթել է, անմիջապես պետք է դիմել շտապօգնություն, մասնագիտացված կենտրոններ: Պետք է դանդաղեցնել արյան շրջանառությունը, բացառել երեխայի արագ վազքը, կտրուկ շարժումները, որոնք ակտիվացնում են արյան շրջանառությունը՝ հանգեցնելով թույնի արագ տարածմանը»,-խորհուրդ տվեց Խանգելդյանը:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>