Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա. «Իսրայելի քաղաքացիների համար պոտենցիալ վտանգ է ստեղծվել»
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն իսրայելցիներին կոչ է արել սեպտեմբեր ամսվա ընթացքում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց:
Աղբյուրը նշում է, որ առաջիկայում Իսրայելում սկսվում է հրեական նոր տարին, որի տոնակատարությունները տևելու են մինչև սեպտեմբերի 30-ը։
«Հաշվի առնելով Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների հնարավոր մտադրությունները՝ համարում ենք, որ Իսրայելի քաղաքացիների համար պոտենցիալ վտանգ է ստեղծվել»,- ասված է պաշտոնական նախազգուշացման մեջ:
Իսրայելի քաղաքացիներին նաև կոչ է արվել չմեկնել Եգիպտոս և Հորդանան։
Cumhurriyet
Աղբյուր` Ermenihaber.am