Թուրքմենստանի նախագահը վերընտրվեց. նա խփեց «էնքան ինչքան ուզեց»
Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը վերընտրվել է հանրապետության ղեկավար երրորդ ժամկետում: Նա հավաքել է քվեարկողների ձայների 97,69%-ը, այսինքն՝ «խփել» է այնքան որքան ցանկացել է:
Վաղ Թուրքմենստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրողների մասնակցությունը կազմել է 97,27%-ը:
Նշվում է, որ նախագահի պաշտոնին հավակնել է ևս ութ թեկնածու, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել անգամ ընտրողների ձայների 5% հավաքել:
Zham.am

