Մերկելը հայտնել է, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև դեռևս տարաձայնություններ կան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է այն Գերմանիայի քաղաքացիների մասին, ովքեր դեռևս կալանքի տակ են պահվում Թուրքիայում, «ահաբեկչության հետ կապեր ունենալու» մեղադրանքով։
Չնշելով որևէ անուն` Մերկելն ասել է, որ Գերմանիայի այդ քաղաքացիների վերաբերյալ Բեռլինն ու Անկարան ունեն տարաձայնություններ։
«Թուրքիայում դեռևս պահվում են Գերմանիայի քաղաքացիներ։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման համար»,-ասել է Մերկելը։
Վերջինս անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ հավելել է.
«Այս հարցում կարևոր է, որ համաձայնություն լինի Թուրքիայի հետ և ստեղծվի կամուրջ։ Չնայած ամեն ինչին՝ տարակարծությունների մասին խոսվելու է բացեիբաց»։
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածությունը որոշակիորոն թուլացավ, երբ վերջերս Թուրքիայում ազատ արձակվեց գերմանական «Deutsche Welle» պարբերականի թղթակից ազգությամբ թուրք Դենիզ Յուջելը։ վերջինս մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Աղբյուր` Еrmenihaber.am