Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Հնարավորություն ենք տալիս ներկայանալ միջազգային մրցույթ - փառատոներին

Արվեստը լեզու է, որով կարելի է խոսել աշխարհի ցանկացած երկրում. այս նշանաբանով չորս տարի առաջ հիմնադրված Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան արդեն իսկ կազմակերպել է հարյուրավոր փառատոններ ու մրցույթներ Հայաստանում և արտերկրում: Այն հայտնի բրենդ է աշխարհի տարբեր երկրներում: Ասոցիացիայի կողմից կազմակերպվող մրցույթ - փառատոները բազմաթիվ են եւ բազմապիսի: Մրցույթ-փառատոններին մասնակցում են տաղանդաշատ երգիչներ, պարողներ, երաժիշտներ ու արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ժանրի արվեստագետ կարող է ինքնաարտահայտվելու հնարավորություն եւ հարթակ ստանալ: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի անդամներ են դառնում մրցույթ- փառատոների մասնակիցները, որոնք էլ հնարավորություն են ստանում ամիսը մի քանի անգամ ներկայանալ արտերկրի հանդիսատեսին: Օրերս տեղի ունեցավ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի հերթական` 5-րդ համագումարը, որի ընթացքում ամփոփվեցին տարվա ընթացքում իրականացված մրցույթների ու փառատոնների արդյունքները: Մասնավորապես շեշտադրվեց, որ ասոցիացիային արդեն իսկ անդամագրված է ավելի քան 40 հազար արվեստագետ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի շուրջ հարյուր երկրներում:
Համագումարին իր ելույթով հանդես եկավ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Հովհաննես Թադևոսյանը: Վերջինս առաջարկեց ստեղծել հիմնադրամ և պարբերաբար մրցույթ-փառատոններից ստացված հասույթի որոշակի մասը փոխանցել հիմնադրամին:
«Գումարը կհավաքագրվի և կօգտագործվի երեխաների հագուստի և արտերկիր մեկնելու ծախսերը հոգալու համար: Ես վստահ եմ, որ բոլորը ցանկություն կհայտնեն օգնել մեր հիմնադրամին: Առաջին մեծ ներդրումը կանեմ ես»,- խոստացավ Հովհաննես Թադևոսյանը: Ապա քննարկվեց Էրեբունի-Երևանի մշակութային փառատոններին մասնակցության ձևաչափերը:
Համագումարի շրջանակներում մասնագետներն անդրադարձան նաև ասոցիացիայի ներսում Գեղարվեստական խորհրդի ստեղծման անհրաժեշտությանը, որը պետք է վերահսկողություն իրականացնի ինչպես հանրապետական, անպես էլ միջազգային մրցույթներին մասնակցող խմբերի ընտրության հարցում: Հենց համագումարի ընթացքում ընտրվեցին խորհրդի անդամները, որոնք նաև պետք է հանդես գան հայաստանյան և միջազգային մրցույթ-փառատոնների ժյուրիի կազմում:
Ի դեպ, միջոցառմանը խոսեցին նաև խնդրահարույց հարցերից, որոնցից առաջնայինը վերաբերում էր դպրոցներում պար առարկայի դասավանդմանը: Ասոցացիայի ներկայացուցիչները շատ կարևորում են պար առարկայի դասավանդումը բոլոր դպրոցներում, քանի որ այն օգնում է երեխաներին չհեռանալ ազգային արմատներից: Սակայն համագումարի անդամների համար մտահոգիչ է այն, որ միշտ չէ, որ դպրոցում առարկան դասավանդում են իրական պրոֆեսիոնալները: Նրանք որոշեցին մի շարք մասնագետների անունից համատեղ առաջարկ ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ խնդրին լուծում տալու համար:
Համագումարն ամփոփվեց առաջիկա ծրագրերի ներկայացմամբ, որոնք նոր թափ են հաղորդելու ասոցիացիայի ակտիվ աշխատանքին: Մինչև տարեվերջ ասոցացիան շատ հագեցած օրակարգով է աշխատելու՝ բացահայտելով ու ճանապարհ բացելով մեծաթիվ տաղանդաշատ երիտասարդների համար:
Սեպտեմբեր 24-25-ը Երևանում տեղի կունենա «Կոմիտաս 2018» հոգևոր ու դասական երգի և երաժշտության 1-ին Հանրապետական մրցույթ- փառատոնը: Առաջին փուլը տեղի կունենա Երևանում, երկրորդը` Գյումրիում:
Սեպտեմբերի 28-30-ը Մոսկվայում տեղի կունենա «Autumn Moscow Cup-2018» Սպորտային պարերի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի Արսեն Մելքոնյան և Լուսինե Կարապետյան զույգը` հանդես գալով պրոֆեսիոնալ կարգում:
Հոկտեմբերի 6-9-ը Մոսկվայում տեղի կունենա «Красная Звезда-2018» 2-րդ միջազգային մրցույթը:
Հոկտեմբերի 12-15-ը Երևանում տեղի կունենա Իռլանդական Ստեպ պարերի վարպետության եռօրյա անվճար դասընթաց, Իռլանդական Պարերի Միջազգային Ասոցիացիայի գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Հոկտեմբերի 13-ին Պարարվեստի ուսումնարանում կանցկացվի «Pa De De-2018» դասական բալետի և մոդերնի 1-ին միջազգային մրցույթը, որին կմասնակցեն և՛ Պարարվեստի ուսումնարանի ուսանողները, և ՛ մասնակիցներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ճապոնիայից, Իսրայելից,Հարաֆային Կորեայից:
Հոկտեմբերի 14-ին Համազգային թատրոնում կանցկացվի «Սայաթ Նովա-2018» ժողովրդական պարերի 1-ին Հանրապետական մրցույթը: Նույն օրը Համազգային թատրոնում տեղի կունենա նաև «Ֆլամենկո-2018» իսպանական պարերի 1-ին Հանրապետական մրցույթը և «Armenian Golden Star Music Awards-2018» կատարողական արվեստի գործիչների Հանրապետական 2-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կպարգևատրվեն արվեստի գործիչներ շուրջ հիսուն անվանակարգերում: Հոկտեմբերի 15-ին կանցկացվի «Փոքրիկ և Երիտասարդ Աստղեր-2018» մանկապատանեկան արվեստի 1-ին Հանրապետական մրցանակաբաշխությունը: Նույն օրը տեղի կունենա նաև «Էկզերսիս-2018» պարային Հանրապետական 1-ին մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարային խմբերը տեսաերիզով ներկայացնեն իրենց պարային բեմադրությունները, իսկ ասոցիացիան կորոշի մրցանակիրներին: Բացի այդ, կպարգևատրվեն մեր պարարվեստում իրենց ներդրումն ունեցած պարարվեստի մի շարք գործիչներ: Հոկտեմբերի 16-ին առաջին անգամ Գյումրիում կանցկացվի «Աղասի Շաբոյանի անվան Հանրապետական պարի փառատոն», որին կմասնակցեն պարային խմբեր հանրապետության տարբեր մարզերից և քաղաքներից:
Հոկտեմբերի 24-ին Ռիգայում տեղի կունենա «World Dance Cup-2018» պարի աշխարհի 3-րդ առաջնությունը: Հոկտեմբերի 30-ին Պրահայում կանցկացվի «Europe Stars-2018» 2-րդ միջազգային մրցույթը: Նոյեմբերի 3-ին Նեպտուն մարզահամալիրում տեղի կունենա Սպորտային պարերի Հայաստանի 1-ին բաց առաջնությունը: Նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան Դրամատիկական թատրոնում կանցկացվի «Վանուշ Խանամիրյանի անվան» 3-րդ Հանրապետական պարային փառատոնը: Նոյեմբերի 7-13-ը Կրասնոյարսկում տեղի կունենա «Дети 21-ого века» դասական բալետի միջազգային մրցույթը: Նոյեմբերի 18-24-ը Չեխիայում տեղի կունենա «Artsitic Dance World Championship-2018» Արտիստիկ պարերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի Մոսկվայում գործող «Արատտա» պարային համույթը: Նոյեմբերի 22-26-ը Բեռրլինում կանցկացվի «Euro Pop Contest Berliner Perle-2018» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի երգչուհի Անահիտ Հակոբյանը: Նոյեմբերի 28-30-ը Դուբայում տեղի կունենա «Dubay Star-2018» 1-ին միջազգային մրցույթը: Իսկ դեկտեմբերի 6-10-ը Ռիգայում սպասվում են «Riga Simphony-2018» 5-րդ միջազգային մրցույթը:
«Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի համար չափազանց կարևորում է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը: Միջազգային մրցույթները, փառատոները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային կյանքթը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու նվաճումներին:

Yerevaklur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>