Պարզվում է սևամորթի պապը հայ է` ցեղասպանությունից հետո հայտնվել են Բրազիլիայում
Քեռիս ինքնաթիռով թռնում է Ամերիկա: Կողքը նստած էր մի սևամորթ: Ճանապարհին քեռուս աչքն ընկնում է նրա անձնագրին ու նկատում է, որ ազգանունը Սարգսյան է: Բնականաբար ծանոթանում են: Պարզվում է սևամորթի պապը հայ է: Ցեղասպանությունից հետո հայտնվել են Բրազիլիայում: Ահագին զրուցում են, ընկերանում: Սևամորթը հրավիրում է իրենց տուն: Քեռիս իր կնոջ հետ հյուրընկալվում են սևամորթ հայ ընտանիքի տանը:
Ընթրիքի ժամանակ կրկին ասում-խոսում են, միայն Սարգսյանի կինն է լուռ (որը նույնպես սևամորթ է): Մի պահ Սարգսյանը դուրս է գալիս սենյակից և նրա կինը շատ կամաց ձայնով ու մի քիչ էլ թաքուն, որ ամուսինը չլսի, հարցնում է
- կներեք ինձ մի հարց է տանջում, հայերը սպիտակ էլ են լինում?
Արսենի պատմությունը
#Հայկականէսքիզներ
Վան 2018
Տիգրան Շահբազյանի ֆեյսբուքյան էջից

