Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Ինչո՞ւ է «դեղին» մամուլին անհանգստացնում Սամվել Բաբայանի գործոնը

Հարցն իհարկե հռետորական բնույթ ունի, քանզի ամեն ինչ պարզ է և բուն անհանգստացողի ականջները երևում են:

Մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը «թունդ հակահեղափոխական», իսկ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո «թունդ հեղափոխական» դարձած լրատվամիջոցներից մեկը երեկ կրկին հիշել էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «պարտքերի» մասին:

Ուշագրավն այն է, որ տարիներ շարունակ խոսվել է Բաբայանի պարտքերի մասին՝ աղավաղելով իրականությունը և դրանց տալով ուղղորդվող քաղաքական ենթատեքստ: Ուշագրավ է նաև այն, որ Բաբայանի Հայաստան վերադառնալուց հետո (2016թ.) նույն այդ «դեղին» լրատվամիջոցը պարբերաբար տարածել է, թե իբր Բաբայանի պարտքերը փակել են այս կամ այն մարդիկ: Այդ «մուտիլովշիկները», փաստորեն, հետևողական չեն իրենց «մուտիլովկաներում», քանզի չեն կողմնորոշվում՝ գրեն, որ Բաբայանը պարտքեր ունի՞, թե՞ գրեն, որ պարտքեր չունի, որովհետև իր փոխարեն արդեն փակել են պարտքերը:

Բաբայանի պահով մեկ այլ «մուտիլովկա» էլ սույն «լրատվամիջոցն» աշխատացնում է քաղաքական մասով՝ փորձելով նրան կապել այս ամ այն քաղաքական գործչի հետ՝ «Որքան լկտի լինի սուտը, այնքան շատ մարդ կհավատա» գեբելսյան սկզբունքի շրջանակներում:

Գումարային խնդիրների մասով պարզաբանման և թեման վերջնականապես փակելու համար մեր հարցմանն ի պատասխան Բաբայանի գրասենյակից փոխանցեցին հետևյալը. «Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ այդ լրատվամիջոցը քաղաքական «դեղնությամբ» է տառապում:

Պարտատերերի թեման ծայրից ծայր սուտ է: Ճշմարտությունն այն է, որ Բաբայանը վարկի միջոցով տնտեսական գործունեություն է իրականացրել և վճարումների հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել (ճիշտ այնպես, ինչպես օրվա իշխանությունների հետ կապ չունեցող ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը), սակայն այդ խնդիրները արդեն լուծվել են:

Մեր հանրությանը հայտնի այն անունները, որոնք շրջանառվում են որպես պարտատերեր և որոնց անշարժ գույքի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ իբր կան, փառք Աստծո, ողջ և առողջ են, ու իրեն հարգող լրատվամիջոցը նախ այդ մարդկանցից պետք է ճշտի, թե կա՞ն արդյոք խնդիրներ, ապա նոր միայն հրապարակի «լուրը», սակայն դա չի արվել: Չի արվել, քանի որ «դեղին» մամուլը նման խնդիր իր առաջ չի դրել: Դրված է մարդու վրա ցեխ շպրտելու առաջադրանք, և իրենք այդ առաջադրանքը փորձում են լուծել:

Ինչ վերաբերվում է Ա. Աբրահամյանի հետ կապված խնդրին, ապա ասենք, որ հարցը դատական գործընթացի մեջ է ու ոչ թե Բաբայանն է պարտք, այլ Բաբայանին են պարտք. տարբերությունը կարծում ենք, որ էական է: Բայց դե այս դեպքում էլ կարևորը լուրի իսկությունը չի համարվել, այլ տեղեկատվական զիբիլի տարածումը՝ կից աղմուկի ապահովմամբ:

Ինչ վերաբերում է «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերության հետ Սամվել Բաբայանն ուղղակի կապ չունի: Այդ ընկերությունը ներկայացնող մարդիկ իր մտերիմներն են և այդ հանգամանքով պայմանավորված «Քարդան սիստեմը» կապվել է Բաբայանի անվան հետ: Ի՞նչ է անում «դեղին» մամուլը. Բաբայանին ներկայացնում են որպես «Քարդան սիստեմի» սեփականատեր և ձեռքի հետ էլ ավելացնում, թե իբր ընկերությունը նախագահ Քոչարյանից շինափայթ ներկրելու մենաշնորհ է ստացել: Այդ սուտ լուրի նպատակն ու ուղղությունն ակնհայտ են:

Քանի որ առիթ է ստեղծվել, ապա ասենք, որ այդ ընկերությունն իր գործունեությունն իրականացրել է 2008 թվականից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը այլևս նախագահ չէր: Կարծում ենք, որ դժվար թե լինեն մարդիկ, ովքեր կհավատան, որ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Բաբայանի գործարար ընկերներին կարող էին տրամադրել ինչ որ արտոնություններ: Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ արվել է, որպեսզի նրանց բիզնեսը վնասվի:

Ի դեպ, արտոնություն ստացած գործարարները, ինչպես ցույց է տալիս նախորդ իշխանավորների կառավարման պրակտիկան, սովորաբար բանկերի և վարկերի հետ խնդիրներ չեն ունեցել: Այնպես, որ խորհուրդ կտանք այս «դեղին» լրատվամիջոցին սուտը ներկայացնելիս գոնե ինչ որ չափի «ճշմարտացի» տարրերով փաթեթավորեն այն, քանզի կայքի այն ընթերցողներին, ովքեր կարող են հավատալ ստերին, չի կարելի այդքան բացահայտորեն անհարգալից վերաբերմունքի արժանացնել»:

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>