Քոչարյանի նկատմամբ՝ ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը օրինական չէ (տեսանյութ)
Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն անօրինական է որակում Հատուկ քննչական ծառայության երեկվա որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։
«Հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումը առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռնմխելիություն և համապատասխանաբար այդ առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, համապատասխանաբար որևէ գործողություն, որն ուղղված է քրեական հետապնդման, իսկ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություններից մեկը, նախնական կարծում ենք, որ օրինական չէ։ Որոշումը դեռ չենք ստացել, որոշումը կտեսնենք, հետո ավելի մանրամասն գնահատական կտանք», - ասաց Օրբելյանը։
Նա նշեց՝ եթե այն է, ինչ կարծում են, համապատասխանաբար կբողոքարկեն։