Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Հովիկ Աբրահամյան․ «Այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն»

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Մարտի 1»–ի գործի շրջանակում Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ–ի կողմից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին՝ նշելով, որ հայտնաբերված զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։

-Մարտիմեկյան գործի նախաքննության շրջանակներում ԱԱԾ-ի կողմից Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպի առնչությամբ օգոստոսի 10-ին հայտնել էիք, որ այդ զենքի և տարածքի հետ կապ չունեք: Ենթադրաբար Ձեզ դրանից հետո էլ են կանչել հարցաքննության։ Այս ընթացքում վերլուծեցի՞ք, թե ինչու էիք հարցաքննվում: Համարո՞ւմ եք, որ Ձեր նկատմամբ վենդետա է իրականացվում:

-Անկեղծ ասած, այս ընթացքում ավելի կարևոր բաների մասին էի մտածում։ Ու հիմա էլ համաձայնեցի Ձեր հարցերին պատասխանել՝ կարևորի մասին խոսելու համար։ Անօրինական զենք պահել չի կարելի, և ում որ հարկն է ես ամոթանք արդեն տվել եմ դրա համար։ Հարցի այս կողմում մարդ է, որ սխալական է, և հասկացել է իր սխալը։ Բայց ինչ ասես, երբ հարցի մյուս կողմում պետությունն է, որն իրեն պահում է ոգևորված չար մանկան պես։ Գտած զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։ Ինչո՞ւ էիք ի լուր աշխարհի ստուգում դրանց կապը «Մարտի 1»-ի դեպքերի հետ, միանգամից վերջին 20 տարիների բոլոր միջազգային զինված հակամարտությունների հետ կապն էլ ստուգեիք։ Ամոթ է։ Դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի։ Ուղղակի չի կարելի։ Ամոթ է, այլ բան չկա ասելու։

-Վերջին օրերին շրջանառվող թեմաներից է նաև չգրանցված ստվերային այգիների գոյությունը Հայաստանում։ Այդտեղ էլ կարծես շոշափվեց Ձեր անունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Այս հարցին էլ կպատասխանեմ կարևորի տեսանկյունից։ Ղեկավարել իրականում այլ բան է նշանակում, ու կոնկրետ այս դեպքում նշանակում է ծաղկեցնել ամենավատ ու անպիտան հողն այնպես, որ քո անձնական օրինակով այլոց մղես բարիք ստեղծելու։ Ղեկավարել չի նշանակում հարվածել, անհիմն ստորացնել, անվանարկել ու հաճույք ստանալ։ Ճիշտ հակառակն է նշանակում։ Շատ բան կպարզվի, իր տեղը կընկնի, սև ու սպիտակի օրերը կանցնեն, ոգևորվածները կսառեն, լուռ նստածները կոգևորվեն, ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու անմշակ լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ։ Ահա իմ մեկնաբանությունը։

-Պարո՛ն Աբրահամյան, Կառավարության կազմավորումից 100 օր և մի փոքր էլ ավել է անցել։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նոր իշխանությունների իրականացրած քայլերը, հայտարարությունները, գրանցած արդյունքները: Ձեր գնահատմամբ՝ ինչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը հիմա , և տեսնո՞ւմ եք արդյոք այս ճանապարհին մարտահրավերներ ու վտանգներ:

-Առաջ կարելի է գնալ միայն, երբ թեթև ես ու արագ։ Երբ ամեն քայլդ կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ խաղ է, որ խեղում է դրանք, այդ բեռը քայլ առ քայլ ծանրանում է ուսերիդ։ Ծանրացող բեռան տակ դառնում ես ավելի ու ավելի դանդաղ ու երերուն։ Ստարտի թեթևության արդյունքները հակված չեմ խորը դիտարկել, քանի որ ծանրացումն ամեն օր պատկեր է փոխելու։ Երիտասարդ են, ամբիցիոզ, դա լավ է, եթե ավելի սթափ գնահատեն իրականությունը։

Մանրամասները՝ Tert.am - ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>