«Ես էլ չեմ երևալու, բացահայտումները չեն հրապարակվելու». ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)
ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է վերջին շրջանում, այլ ուղղակի չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ի սկզբանե ասել եմ՝ ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունը՝ նույնպես։ Կամաց-կամաց, հարգելի լրագրողներ, խնդրում եմ, սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու», - ասաց Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր առաջադրմանը նշեց, որ իր ծրագրերը կներկայացնի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 22-ին:
«Ոչ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը կտուժի, ոչ էլ Ֆուտբոլի ֆեդերացիայի»,- ասաց նա:
Zham.am

