Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
4
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

ՀԱԷԿ-ի աշխատակիցները կոչ են անում քննարկել իրենց աշխատավարձը բարձրացնելու հարցը. բաց նամակ Փաշինյանին

ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում կոչ են անում քննարկել իրենց աշխատավարձը բարձրացնելու հարցը.

Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնալորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարեւորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, մեր աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2013 թվականին` այդ բարձրացումները պարբերական դարձնելու խոստումով: Ուղիղ 5 տարի առաջ մեր աշխատավարձի բարձրացման ձեռքբերումը` մենք համարում ենք, որ հին Հայաստանի համար, դա իրոք ձեռքբերում էր, արդյունք էր մեր մի քանի տարի տեւած հետեւողական եւ համառ պայքարի: Քանի որ մենք` ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցներս, մասնագիտական գործունեության հատուկ տեսակ ենք իրականացնում եւ գործադուլ անելու իրավունք չունենք, 2011 թվականին որոշեցինք միասնաբար ազատման դիմումներ գրել, որպես պատճառ նշելով ցածր աշխատավարձը: Մեր քայլն այն ժամանակ հանրային հնչեղություն ստացավ, որից որոշ ժամանակ անց ՀԱԷԿ-ում ստուգումներ սկսվեցին, եղան ձերբակալություններ: Մեր բողոքի արդյունքում աշխատավարձը նախ 2011 թվականին բարձրացվեց 10-15 տոկոսով, ապա 2013-ին` 20-25 տոկոս: Ավելին, նախկին կառավարությունը յուրաքանչյուր նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացել էր աշխատավարձի ամենամյա եւ պարբերական բարձրացում, ինչը սակայն չպահպանվեց: Այժմ մեր միջին աշխատավարձը կազմում է 250-300 հազար դրամ, որը վերջին տարիների համատարած գնաճի պայմաններում չի բավարարում մեր ընտանիքների նվազագույն սոցիալական պահանջների բավարարմանը:

2018 թվականի սկզբին մենք կրկին բարձրացրեցինք աշխատավարձերի բարձրացման հարցը, իսկ մարտ ամսին գրավոր դիմեցինք ՀԱԷԿ-ի տնօրենին: Ի պատասխան մեր բարձրացրած հարցի` մարտի 23-ին ՀԱԷԿ-ում տեղի ունեցած տարեկան ժողովի ժամանակ գլխավոր տնօրենը հայտարարեց, որ աշխատավարձի բարձրացման ֆոնդը (ԱՖՎ) որոշվում է տարիֆային հանձնաժողովի կողմից: Մեզ ասվեց, որ կայանի ղեկավարությունը մի քանի անգամ փորձել է բարձրացնել ԱՖՎ-ն, բայց անարդյունք: Մեզ նաեւ ասվեց, որ մինչեւ 2020 թվականն աշխատավարձի բարձրացում հնարավոր չէ ապահովել, քանի որ մենք գտնվում ենք կայանի աշխատանքի երկարացման փուլում: Այդ ժամանակ մենք որոշել էինք նախորդ անգամվա պես ազատման դիմումներ ներկայացնել, սակայն զերծ մնացինք այդ քայլին գնալուց` հաշվի առնելով, որ երկրում հեղափոխական գործընթացներ էին սկսվել եւ մեր գործողությունը կարող էր ակամայից քաղաքական որակում ստանալ:

Պարոն վարչապետ, 25.05.2018 թվականին ՀԱԷԿ-ում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանի կողմից անցկացրած խորհրդակցության ժամանակ կայանի գլխավոր տնօրենն իր ելույթում նշեց, որ կայանի անվտանգ ու անխափան աշխատանքն ապահովող շատ աշխատակիցներ ցանկանում են տեղափոխվել հարեւան երկրների նմանատիպ կայաններ` արժանապատիվ վարձատրություն ստանալու նպատակով: Որակյալ կադրերի հոսք նախկինում ունեցել ենք, կունենանք նաեւ հետագայում, եթե աշխատավարձի բարձրացման հարցը լուծում չստանա:

Հեղափոխությունից հետո մենք նամակով դիմեցիենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանին , սակայն ստացանք հիասթափեցնող եւ ոչինչ չասող, այսպես ասած «ցրողական» պատասխան:

Կայանի անվտանգության համար անհրաժեշտ է, որպեսզի անձնակազմն ունենա կայուն հոգեբանական վիճակ եւ բարձր մասնագիտական որակավորում: Այսինքն` այդ գործով զբաղվող մասնագետները սոցիալական հարցերով չպետք է ճնշվեն: Ցավոք մենք այսօր աշխատանքի ժամանակ ստիպված ենք մտածել այլ տեղից գումար վաստակելու , կամ հանգստյան օրերին մեկ այլ տեղ աշխատելու մասին: Մենք ստիպված ենք հերթափոխից հետո երկրորդ աշխատանք կատարել` դրանից բխող ռիսկերով: Կամ էլ օգտագործելով մեր բարձր որակավորումը, փորձում ենք աշխատանքի անցնել օտարերկրյա կայաններում: Մեզ համար արժանահավատ չեն ֆինանսների բացակայության պատճառաբանությունները եւ պնդում ենք, որ ցանկության դեպքում այդ միջոցները կգտնվեն, ինչպես որ գտնվեցին մի քանի տարի առաջ:

Պարոն վարչապետ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը, հակառակ դեպքում մենք կհայտնվենք անելանելի վիճակում»:

Լուծման ակնկալիքով` ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>