Էրդողանը թյուրքալեզու երկրներին առաջարկում է փոխադարձ ֆինանսական հաշվարկներում հրաժարվել դոլարից (ֆոտոշարք)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկում է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին տնտեսական հարաբերություններում հրաժարվել ամերիկյան տարադրամից: Այդ մասին Էրդողանը հայտարարել է այսօր Ղրղըզստանում` Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի ընթացքում:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի մեր պետությունների միջև առևտուրը իրականացվի ազգային արժույթներով, այլ ոչ թե ամերիկյան դոլարով», - դիմելով գործընկերներին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Աղբյուրը՝ Azatutyun