Պուտինն ու Ալիևը Սոչիում քննարկել են ԼՂ հակամարտությունը
ՌԴ Սոչի քաղաքում կայացած՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցը:
- Իհարկե, մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային, տարածաշրջանային խնդրահարույց հարցերի վերաբերյալ, մասնավորապես, անդրադարձել ենք նաև ղարաբաղյան խնդրին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանը կշարունակի իր ամեն հնարավոր աջակցությունը ցուցաբերել այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար, - ասաց ՌԴ նախագահը՝ պաշտոնական Կրեմլի փոխանցմամբ:
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բացի ղարաբաղյան հարցից քննարկել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը:
Zham.am