Մանրամասներ Պուտին-Ալիև հանդիպումից Սոչիում. ռուս-ադրբեջանական համագործակցությունը Պուտինը որակեց որպես ռազմավարական, կքննարկվի նաև ԼՂ հակամարտությունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՌԴ Սոչի քաղաքում կայացավ Ռուսատանի և Ադրբեջանի նախագահներ Վլաիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հադիպումը: Հանդիպմանը Վլադիմիր Պուտինը ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակեց՝ ռազմավարական գործընկերություն:
- Կցանկանայի նշել, որ մեր հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և դա բնական է. մեր փոխգործակցությունը զգալի մեծ է, մենք դա ռազմավարական գործընկերություն ենք անվանում, - մեջբերում է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
Պուտինը նաև նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են թե քաղաքական, թե տնտեսական ուղենիշով:
- Նախորդ տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է 34 տոկոս, իսկ այս տարվա առաջին կիսամյակում քաղաքացիական նշանակության ապրանքների վաճառքի ծավալը աճել է 20 տոկոսով: Դրանք բավականին լավ ցուցանիշներ են, - ասաց Պուտինը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հերթին նշեց, որ ադրբեջանական կողմը նույնպես բավարարված է ռուս-ադրբեջանական կապերի զարգացմամբ բոլոր ոլորտներում:
- Հարաբերությունները լիարժեք զարգանում են, շատ արդյունավետ: Ակտիվ քաղաքական երկխոսություն, - ասաց Ալիևը:
Ալիևը նաև նշեց, որ այսօր կքննարկեն «հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»:
Zham.am