Բեյրութի Բուրջ Համուդում հայ երիտասարդներ են զոհվել և վիրավորվել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում հայ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ:
Ինչպես հաղորդում է «Արեւելք»-ը, վիճաբանություն է տեղի ունեցել, որն արյունահեղության է վերածվել. միջադեպի հետեւանքով զոհեր կան, այդ թվում՝ ազգությամբ հայեր:
Դանակահարված հայ երիտասարդներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Եվս երկուսի վիճակը ծանր է գնահատվում:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: